ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Հռոմը կործանվեց ոչ թե բարբարոսների արշավանքից, այլ իր լեգեոնների բարոյալքումից»

«Հռոմը կործանվեց ոչ թե բարբարոսների արշավանքից, այլ իր լեգեոնների բարոյալքումից»
22.10.2015 | 10:58

«Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ հարցրի՝ ինչո՞ւ Վրաստանում, որ մի քանի տարի առաջ է ընդամենը նախագահական կառավարումից անցել խորհրդարանականի, բնակչության 60 տոկոսն ուզում նախագահական կառավարման վերադառնալ:

-Վրաստանն ունեցել է լիդեր, որ այդ փոփոխություններն իրականացրել է: Մեծ մասամբ՝ շատ ազնիվ մղումներով, և նրան չեն սպանել: Այդ լիդերն այսօր նույն հաջողությամբ ՈՒկրաինայի ժողովրդի համար է անում նույն բարեփոխումները, առանց վախենալու, ունենալով հասարակական լայն շերտերի աջակցությունը, նաև շատերի՝ իրեն վերացնելու բուռն ցանկությունը, քանի որ գնում է այդ ճանապարհով՝ առանց մտածելու իր անձնական անվտանգության մասին: Գտնվեց մարդ, որ հասարակության հետ երկխոսության մեջ հիմնականում չխաբեց նրանց: Իհարկե, նա էլ ուներ մարդկային թերություններ ու թուլություններ: Իր նախագահության ընթացքում Վրաստանը տարածքներ կորցրեց, բայց նա կարողացավ հասարակության մեջ հույս արթնացնել:
-Այդ դեպքում ինչպես ծնվեց «Վրացական երազանքը» ու հաղթեց հույսին:
-Սաակաշվիլուն չներվեց տարածքներ կորցնելը: Ցանկացած ժողովուրդ հողի կորուստը չի ներում: Հետո ժողովուրդը հասկացավ, որ այդ տարածքները հավերժ չի կորցրել: Հավերժ կկորցնի, եթե կորցնի հավատը: Իսկ տարածքները ժամանակավորապես օտարվել են, ռուսները հաջողությամբ են դա անում միշտ: Իսկ ինչքան կտևի, դարերի խնդիր է: Դարերի համար պետք է լուծել տվյալ տարածքում ապրող մարդու արժանապատիվ կյանքի խնդիրը: Այսօր Շվեյցարիան փոքր երկիր է, բայց այնտեղ տերեր են ապրում, ովքեր հպարտ են իրենց երկրով: Նրանք փոքր բանակ ունեն, բայց չկասկածեք, որ վտանգի դեպքում ամբողջ ժողովուրդը մի մարդու պես կմոբիլիզացվի: Հռոմը կործանվեց ոչ թե բարբարոսների արշավանքից, այլ իր լեգեոնների բարոյալքումից: Մենք այդ ճանապարհին ենք ու պետք է թույլ չտանք, որ իրականություն դառնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ